Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել23 հունվարի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն առաջարկում է նոր տուգանքներ սահմանել ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար: Առաջարկությունը ներկայացվել է Կառավարությանը: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է ձմռան ամիսներին առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներին տուգանել 20,000 դրամով: Տաքսիների համար տուգանքը 5000 դրամով ավելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան: Առաջարկվում է 5000 դրամով տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու երթևեկողներին: ԱԺ-ում ընդունվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։ Օրենքի նախագծում որպես ձմեռային սահմանվել է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ոստիկանության առաջարկը Կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման և քննարկումների։ Նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |