«Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել![]() 23 հունվարի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազայում» կրակոցների մասին ահազանգ է ստացել, PanARMENIAN.Net ին ասացին կառույցի լրատվականից։ «Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբեր են աշխատում», - ասացին ոստիկանությունից։ Հարցին՝ արդյոք կրակողը շենքի ներսում է, թե՝ ոչ, լրատվականում չպատասխանեցին: Ոստիկաններն արդեն շրջափակել են տարածքը, ոչ ոքի չի թույլատրվում ներս ու դուրս անել: Տեսանյութ է հրապարակվել, որն արվել է շենքի ներսում:
Aysor.am-ի նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ ու գտնվում է շենքի ներսում: Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել: Դեպքի վայրում են ԱԱԾ պետի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը: Նյութեր թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |