Նիդերլանդների ԱԳՆ. ՀՀ-ում դեսպանատան բացումն առանցքային է հարաբերությունների ամրապնդման համար![]() 23 հունվարի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները և Երևանում դեսպանատուն է բացում։ «Սա առանցքային քայլ է՝ հարաբերությունների հետագա ամրապմդման համար»,- ասել է նա: ՀՀ ԱԳՆ-ում հանդիպումից հետո նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը մամուլի ասուլիս են տվել։ Բլոկը նշել է, որ օրը սկսել է Հայոց ցեղասպանության թանգարան այցով, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1915-ի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին։ Նիդերլանդների ԱԳ նախարարը տպավորված է ՀՀ-ում փոփոխություններով, հատկապես օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարով. ասում է՝ Նիդերլանդները դաշնակից կլինեն այս հավակնոտ բարեփոխումներում, հայտնում է Panorama.am-ը: «Այսօր քննարկելու ենք Հայաստանի ու Նիդերլանդների միասին աշխատելու հիանալի հեռանկարները»,- ասել է Ստեֆ Բլոկը։ Նախարարը նշել է, որ տնտեսական գործակցության հնարավոր ոլորտներ են բարձր տեխնոլոգիաները, որը Հայաստանում զարգացած է, գյուղատնտեսությունը, օրինակ՝ ջերմոցների զարգացումը, ջրի մշակումը, սերմերի վերամշակումը և այլն։ Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցի հետ կապված Բլոկը նշել է, որ դա եվրոպական գործընթաց է և Եվրոպական հանձնաժողովը պետք է գնահատի ՀՀ-ում առաջընթացը։ «Նիդերլանդների կառավարությունը հաշվի կառնի այս ուսումնասիրության արդյունքները»,- ասել է Բլոկը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |