Փաստաբան. Քննիչները Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը![]() 24 հունվարի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը: Մակինյանը նշել է, որ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահի բնակարանում։ «Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- ասել է Մակինյանը՝ հավելելով, որ արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել։ Մակինյանը նշել է, որ սա «աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ», որ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ պատճառաբանություններ չեն բերվում։ Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: 2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նյութեր թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |