ՊՆ ծառայողը վթարի է ենթարկել 11-ամյա երեխայի. Նա հիվանդանոցում մահացել է![]() 24 հունվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված մեքենայով վթարի է ենթարկել 11-ամյա երեխայի: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հունվարի 24-ին Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ՊՆ պետհամարանիշներով ԿամԱԶ-ի վարորդը Երևանի 142 դպրոցի մոտ վթարի էր ենթարկել 11-ամյա երեխայի, որը գիտակցության չգալով մահացել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրության այլ մանրամասներ չի կարող տրամադրել: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնի պատասխանատու Գևորգ Դերզյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ դեպքի մասին կմանրամասնեն ավելի ուշ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |