Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է24 հունվարի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները սահմանելու է Երևանի ավագանին։ Տուրքը կազմելու է 50,000 դրամ։ Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։ Քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանին: Օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորելու Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |