359 անձ գողություն է արել «Դալմա Գարդեն Մոլից» և «Երևան Մոլից». Ընդհանուր՝ 22.6 մլն դրամի24 հունվարի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից 359 անձ գողություն է արել. նրանցից 71-ը` մարզերի, 288-ը՝ Երևանի բնակիչներ են: Այս մասին հայտարարվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ժամանակ: Հափշտակությունների արդյունքում տնտեսվարողներին 22.6 մլն դրամի վնաս է պատճառվել, որից 15.5 մլն դրամը վերականգնվել է: Մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ դրանց բացակայության պատճառով: Երկու առևտրի կենտրոնում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ը կալանավորվել են, իսկ մնացած 348-ի հանդեպ խափանման այլ միջոցներ են կիրառվել, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հանցագործներին, հիմնականում, բռնել են ահազանգի սարքերի միանալու արդյունքում. 7 դեպքում անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակության պահը և բռնել հանցագործին: Ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ» ՍՊԸ-ների ներկայացուցիչները Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված դիմումով խնդրել էին միջոցառումներ ձեռնարկել՝ ընկերություններից հափշտակություն արած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական միջոցներ կիրառելու համար: Կարդացեք նաև. Գրպանահատների «երջանիկ օրերը» կավարտվեն. Անպատժելիությունն ապահովող օրենքը կխստացվի Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |