Պաշտպան. ՍԴ նախագահի խուզարկված բնակարանում ոչինչ չի գտնվել![]() 24 հունվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել ու չի առգրավվել: Այս մասին ասել է նրա փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը, փոխանցում է Aysor.am-ը: Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպանական խմբից Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել: Պաշտպանի խոսքով՝ քննիչները Թովմասյանի բնակարանում փնտրում էին փաստաթղթեր: Մակինյանը նշել է, որ խուզարկության մասին դատարանի որոշումը տրամադրվել է միայն իրեն, ՍԴ նախագահին և պաշտպան Պողոսյանին քննիչները հրաժարվել են տալ այդ որոշումը, սակայն հատվածական այն ընթերցվել է: Պաշտպանն ասել է, որ պատրաստվում են բողոքարկել քննիչի գործողությունները և դատարանի որոշումը: 2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |