Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի25 հունվարի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում ։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը, գրում է Lenta.ru-ն` Global Times-ին հղումով։ Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։ Վարակի դեպքեր են հայտնաբերվել Ֆրանսիայում և Ավստրալիայում։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզեն ասել է, որ 48-ամյա հիվանդը Բորդոյից վերադարձել է Չինաստանից և դիմել բժշկի հունվարի 23-ին։ Նրան հոսպիտալացրել են առանձին հիվանդասենյակ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա շփվել է 10 անձի հետ։ Երկրորդ հիվանդը նույնպես առանձնացված է՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Բացի այդ, վարակի առաջին դեպքը գրանցվել է Ավստրալիայում։ Հիվանդը Չինաստանի քաղաքացի է, որն այդ երկիր է ժամանել հունվարին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շանհայում բուժել են առաջին հիվանդին, որի ինքնազգացողությունն աստիճանաբար է լավացել՝ 6 օր նա ջերմություն չի ունեցել, իսկ նոր ստուգումը կորոնավիրուսի առկայության բացասական պատասխան է տվել։ Ըստ վերջին տվյալների աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսով վարակի ավելի քան 1200 դեպք կա, հիմնականում Չինաստանում։ Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Հիմնական ախտանիշերն են՝ բարձր ջերմությունը, հոգնածությունը, հազը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |