Աճեմօղլու․ ՀՀ նման երկրները պետք է շատ ավելի քրտնաջան աշխատեն իրենց տնտեսական նիշան գտնելու համար

Աճեմօղլու․ ՀՀ նման երկրները պետք է շատ ավելի քրտնաջան աշխատեն իրենց տնտեսական նիշան գտնելու համար

PanARMENIAN.Net - Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, անդրադառնալով տնտեսությունը զարգացնելու Հայաստանի հեռանկարներին, ասել է, որ Հայաստանի նման երկրները ստիպված են լինելու շատ ավելի քրտնաջան աշխատել իրենց տնտեսական նիշան գտնելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այսպես, Չինաստանն արդեն իսկ գրավել է բազմաթիվ ապրանքների արտադրությունը, որոնք կարող էին արտադրել Հայաստանի նման միջին եկամուտ ունեցող երկրները․․․ Իսկ ավտոմատիզացումը և գլոբալիզացիան ամեն ինչ էլ ավելի բարդ են դարձնելու»,- նշել է նա։

Տնտեսագետը հավելել է, որ Հայաստանը սկսել է անցման գործընթացը շատ կիրթ աշխատուժով:

«Ուստի, դա առավելություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն, անշուշտ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհի առաջատարը չէ: Եւ նույնիսկ եղած առավելությունները Հայաստանը դեռևս լիարժեքորեն չի շահագործել»,- ասել է նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Աճեմօղլուն ասել է, որ եթե հզոր առաջնորդ կամ ուժ, վերահսկելով ինստիտուտները, թշնամիների դեմ է պայքարում, դա թուլացնում է այդ ինստիտուտները:

«Հայաստանի համար, իմ կարծիքով, վտանգն այն է, որ այս ուղին բաց է մնում: Կա կոռուպցիայի դեմ պայքարի մի ձև, ես այն անվանում եմ Չինաստանի Սի Ծինպինի պայքարի ոճը. Դու դարձնում ես կոռուպցիան ծայրահեղ առաջնահերթություն: Բայց հետո դու մեղադրում ես քո բոլոր հակառակորդներին և թշնամիներին կոռուպցիայի մեջ: Դու վերահսկում ես դատարանները, որպեսզի դրանք հետապնդեն նրանց, մինչդեռ քո գլուխն ազատ է: Իմ համոզմամբ, սա միանշանակ կոռուպցիայի դեմ պայքարի ճիշտ ոճը չէ»։

Որպես հաջողության կարևոր գրավական հայտնի տնտեսագետը նշել է բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, հատկապես հզոր ինստիտուտների կառուցման հարցում, մի բան, որն, ըստ նրա, իրոք բարդ է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն:

Աճեմօղլուն` անդրադառնալով Փաշինյանի ՀՀ հրավերին, ասել էր, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անել հեշտ չի լինի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---