Փաշինյան. 10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա25 հունվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա՝ (airBaltic) Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, քանի որ €50-ով երկկողմանի թռիչքի տոմս է ձեռք բերվում: «25 տարի ՀՀ-ում խոսվում էր, որ ավիատոմսերի շուկայում խնդիր ունենք, իսկ Կառավարությունը հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այնպես է, ինչպես կա: Հիմա մենք տեսանք ՝ ինչպիսին է իրականությունը»,- ասել է Փաշինյանը: 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից ազատել դեպի ՀՀ չվերթներ իրականացնող նոր ավիաընկերություններին: Դեպի Հայաստան չվերթներ բացելու մասին էին հայտարարել Ryanair և Wizz Air բյուջետային ավիաընկերությունները Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |