Վարչապետ. Կառավարական խորհրդարանական համակարգը չի փոխվի, կիսանախագահականն անպատասխանատու է![]() 25 հունվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կիսանախագահական համակարգը պետության կառավարման անպատասխանատու համակարգ է, այն մեր երկիրը ձախողած համակարգ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին: «Իմ կարծիքով՝ այս տարբերակն ընդհանրապես ՀՀ համար պետք է բացառել, այս «կիսա» տարբերակն առհասարակ պետք է բացառել: Մենք կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական: Իմ կարծիքը հետևյալն է՝ կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ դեռևս խորհրդարանական կառավարման մոդելը նոր է ու դեռ խնդիրների առաջ չի կանգնեցրել: Վարչապետի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն առաջարկել էր ձևավորել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովը պետք է քննարկի ՀՀ-ում Սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |