Վարչապետ. Կառավարական խորհրդարանական համակարգը չի փոխվի, կիսանախագահականն անպատասխանատու է25 հունվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կիսանախագահական համակարգը պետության կառավարման անպատասխանատու համակարգ է, այն մեր երկիրը ձախողած համակարգ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին: «Իմ կարծիքով՝ այս տարբերակն ընդհանրապես ՀՀ համար պետք է բացառել, այս «կիսա» տարբերակն առհասարակ պետք է բացառել: Մենք կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական: Իմ կարծիքը հետևյալն է՝ կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ դեռևս խորհրդարանական կառավարման մոդելը նոր է ու դեռ խնդիրների առաջ չի կանգնեցրել: Վարչապետի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն առաջարկել էր ձևավորել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովը պետք է քննարկի ՀՀ-ում Սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |