Փաշինյան. Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի՞ է , թե` ոչ

Փաշինյան. Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի՞ է , թե` ոչ

PanARMENIAN.Net - Ոմանք վերջին շանսի հույս ունեն՝ Արցախի նախագահական ընտրություններում բոլորի կողմից և ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին ինչ-որ մանիպուլյացիայի արդունքում դարձնելու Արցախի նախագահ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա չի ստացվելու, որովհետև ՀՀ և Արցախի Հանրապետության ղեկավարների և իշխանությունների համար այս սցենարը պարզ է: Բայց հիմա ցանկանում են ասել, որ ՀՀ կառավարությունբ Արցախի հարցում ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում և, եթե Արցախում ընտրվի նախագահ, որը դեմ չէ ՀՀ իշխանություններին, սպառնալիքներ կստեղծվի Արցախի համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, թե ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, թե որ կետում է թողել Ղարաբաղի հարցի կարգավորումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաշինյանի խոսքով՝ այն չի հերքվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից: Վարչապետն ընթերցել է հրապարակման տեքստը, առանձնացրել ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակները. 7 շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, խաղաղապահ ուժերի տեղակայում, ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալու որոշում և այլ նախապայմաններ:

«Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք: Եթե այս պահին ՀՀ-ն ուզենա հենց այս նույն կետից շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Արցախի նախագահի բոլոր թեկնածունեը թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե` ոչ, թող հայ ժողովուրդն ասի` այս տեքստը իր համար ընդունելի է, թե` ոչ: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին այն կհայտնվի բանակցային սեղանին: Ես առաջարկում եմ և պնդում, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ իրենց համար սա ընդունելի է, թե ոչ, որպեսզի շահարկումները վերանան»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ երբ ինքը վարչապետ է դարձել, իրեն առաջարկվել է Ադրբեջանի հետ բանակցությունները նույն կետից շարունակել:

2020 թվականին Արցախում կկայանան նախագահական ընտրություններ: Հավանական թեկնածուներից են Արցախի խորհրդարանի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության (ԱՎԿ) նախագահ Հայկ Խանումյանը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---