Փաշինյան․ 2020-ին ՀՀ-ն առաջին անգամ բյուջետային աջակցության վարկեր չի վերցնի

Փաշինյան․ 2020-ին ՀՀ-ն առաջին անգամ բյուջետային աջակցության վարկեր չի վերցնի

PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկելու և վավերացնելու է Ազգային ժողովը:

«2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով:

2020-ի պետբյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի մոտ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018-ի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն», - ասվում է գրառման մեջ։

2020-ին, ընդհանուր առմամբ, նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ասուլիսում հրապարակել էր Հայաստանի մասին ավանդական 100 փաստ: Նա առանձնացրել էր այն 100 կետը, որտեղ ՀՀ-ն առաջընթաց է գրանցել՝ մշակույթից մինչև տնտեսություն, կրթությունից մինչև աշխատողների աշխատավարձի բարձրացում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---