Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր![]() 27 հունվարի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի՝ կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել, փոխանցում է Pmnewsnigeria.com-ը: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ: Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: Արդեն հայտնի են կործանված Sikorsky S-76 բոլոր 9 զոհի անունները, որոնց թվում է նաև բասկետբոլիստի դուստր 13-ամյա Ջիննան: The Sun-ի հաղորդմամբ՝ Զոբայանին հայտնել են, որ շատ ցածր է թռչում, ուղղաթիռը վթարի է ենթարկվել մառախլապատ եղանակի պատճառով: 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |