Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է

Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պահին եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նախատեսված նվազագույն տվյալներին։ Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանոuթյան ներկայացուցիչ Ջոշ Ռուբենշտեյնը, գրում է «Վեդոմոստին»։

Մառախուղի պատճառով դեպարտամենտի ուղղաթիռները մինչև կեսօր թռիչքներ չեն իրականացրել։

Ավիավթարը եղել է տեղական ժամանակով առավոտյան 10։00-ին մոտ։ Բրայանթի հետ միասին ավիավթարում զոհվել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, և ևս 7 մարդ։ Նրանք մեկնում էին երիտասարդական թիմերի բասկետբոլային հանդիպմանը։

41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---