Նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի շարք սպաների27 հունվարի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաների գեներալի կոչումներ են շնորհվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։ Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին, ինչպես նաև Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին։ Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին։ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին ևս շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ : Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |