Գերմանիայում չինական վիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել![]() 28 հունվարի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում տարածում ստացած 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այդ մասին հայտնել է Բավարիա դաշնային շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Վիրուսը հայտնաբերվել է Շտարնբերգ քաղաքային շրջանում, մի տղամարդու մոտ։ Նա այժմ մեկուսացված է և բավարար կլինիկական վիճակում է, գրում է ՌԲԿ-ն։ Վարակվածի ընտանիքի անդամներն ու նրա հետ շփված անձինք տեղեկացվել են կանխարգելիչ միջոցների, վիրուսի տարածման ուղիների և ախտանշանների մասին։ Վիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Այժմ Չինաստանում մոտ 4500 հիվանդ կա, հաստատվել է մահվան 100 դեպք, իսկ 57 մարդ ապաքինվել է։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |