Facebook-ը խոստովանել է՝ օգտատերերի մասին տվյալներ է հավաքում նաև սոցցանցից դուրս![]() 29 հունվարի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը պաշտոնապես հաստատել է, որ սոցցանցից դուրս տարբեր տիպի տեղեկատվություն է հավաքում և ստանում իր օգտատերերի մասին: Սոցցանցում ներկայացվել է «Գործողությունները Facebook-ից դուրս» անվանումով նոր գործառույթը, որի շրջանակում օգտատերերը կարող են կառավարել այլ կայքերից ստացված տվյալների մասին տեղեկատվությունը, գրում է Ferra.ru-ն: Facebook-ն ինքը, կարծես, դրանում ոչ մի խնդիր չի տեսնում՝ նշելով, որ ընկերությունը հավաքում է այդ տվյալները միայն առավել ակտուալ գովազդ ցուցադրելո համարւ, ինչպես նաև ելնելով օգտատիրոջ հետաքրքրություններից, տարբեր խմբերի, իրադարձությունների և ապրանքների մասին ավելի ճշգրիտ խորհրդատվություն ներկայացնելու նպատակով: «Facebook-ից դուրս գործողություններն այն տվյալներն են, որոնք ընկերություններն ու կազմակերպությունները փոխանցում են մեզ ձեր փոխադարձ կապերի մասին. օրինակ՝ իրենց հավելվածներից օգտվելու կամ կայքերն այցելելու վերաբերյալ: Նրանք կիսվում են մեզ հետ նման տեղեկատվությամբ բիզնեսի գործիքների, օրինակ, Facebook-ի միջոցով»,- ասվում է ընկերության պաշտոնական կայքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |