Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ![]() 29 հունվարի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2019-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս կոչմանը նա արժանանում է արդեն 9-րդ անգամ: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019-ի քվեարկության արդյունքներով Մխիթարյանը 109 միավոր է հավաքել: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ տեղում է ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա համարվում է ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |