ՀՀ-ում դիվանագիտական մեքենաները 2019-ին տուգանվել են 732 անգամ![]() 30 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները հաճախ են հայտնվում քաղաքացիների սմարթֆոնների տեսակցիկի օբյեկտիվում՝ սխալ կայանելու, ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու պատճառով։ Համատարած կարծիք և դրանից բխող դժգահություններ կան, որ դիվանագիտական համարներով մեքենաները ՀՀ-ում երթևեկության կանոնները խախտելու դեպքում չեն տուգանվում կամ տուգանվում են սովորական քաղաքացիներից ավելի քիչ: Պարզվում է՝ այդ մեքենաների վարորդները, այնուամենայնիվ, տուգանվում են։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումների փաստերով 2019-ին կայացվել է 732 վարչական տույժ նշանակելու մասին որոշում»,- PanARMENIAN.Net ի հարցմանը պատասխանեցին ՀՀ ոստիկանությունից: ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները միասին ունեն մի քանի հարյուր մեքենա, դրանց կոնկրետ թիվը, սակայն, գաղտնի տեղեկություն է: Ստույգ տեղեկատվության բացակայության պատճառով, տուգանելու հաճախականության ու դիվանագիտական համարներով մեքենաների խախտումների արձանագրման հետևողականության մասին դատողություններ անելու բավարար հիմքերը քիչ են։ Լուսանկարը՝ «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |