Գրետա Թունբերգը կպատենտավորի իր անունը![]() 30 հունվարի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է իր անունով ապրանքանիշերի և իր նախաձեռնած դպրոցականների շարժման անվանումը գրանցելու մեկնարկի մասին: «Իմ անունն ու շարժումն օգտագործում են կոմերցիոն նպատակներով առանց իմ համաձայնության: Այս գործողությունները կպաշտպանեն շարժումն ու դրա գործունեությունը»,- ասել է նա՝ պարզաբանելով գրանցման հայտը: Ըստ Թունբերգի՝ նա մտադիր է իր անունով պատենտավորել առևտրային նշաններ, ի պաշտպանություն կլիմայի իր նախաձեռնած դպրոցականների միջազգային շարժման անվանումը՝ Fridays For Future, որի շվեդական անվանումն է Skolstrejk for klimatet, գրում է «Վեդոմոստին»: 2019-ին 17-ամյա շվեդացի ակտիվիստը ճանաչվել էր «Տարվա մարդ»: Այդ անվանակարգում նա առաջ էր անցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինից: Թունբերգը հայտնի դարձավ, երբ սկսեց գործադուլ անել Ստոկհոլմի խորհրդարանի առջև՝ հրաժարվելով ուրբաթ օրերը դպրոց հաճախելուց այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական գործիչները չեն լսել իրեն և չեն սկսել կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը: Թունբերգը ելույթ էր ունեցել Նյու Յորքում՝ կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ գագաթնաժողովում՝ իր զգացմունքային խոսքում անգործության մեղադրանք ներկայացնելով քաղաքական գործիչներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |