Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից խնդրել է պարզաբանել՝ քրգործի մասին տվյալներ տրվել են Հանրայինին, թե՝ ոչ![]() 30 հունվարի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք իրենց վարույթում գտնվող քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է որևէ տեղեկատվություն։ Պողոսյանը ՀՔԾ է դիմել հունվարի 29-ին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի դեպքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այն՝ նշելով, որ Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: «Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ վարույթում գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել են Հատուկ քննչական ծառայության կողմից», - ՀՔԾ քննիչին ուղղված դիմումում նշել է փաստաբան Պողոսյանը։ Ըստ դրա նաև՝ մինչդատական վարույթի գաղտնիության առավելագույն ապահովման օրենսդրական սկզբունքը ենթադրում է, որ «քննչական մարմինները և դատախազությունը պետք է առավելագույնս զերծ մնան Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տվյալների, դրանց վերաբերյալ իրենց ենթադրությունների, դատավորին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման և դրա հիմքում դրված ենթադրյալ փաստական հանգամանքների հրապարակումից»։ Փաստաբնանը նշել է, որ նշված հանգամանքների գաղտնիությունը մինչև մինչդատական վարույթի ավարտը պետք է առավելագույնս ապահովվի: «Լուրերի» ռեպորտաժում ներկայացվում էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։ Դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |