Հունվարի 29-30-ին Ժնևում ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներԶոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեյարովիհանդիպմանն անդրադարձ է արվել 2019-ին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացմանը, այդ թվում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Քննարկվել են նաև ապագա կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Նախարարների հանդիպումը մեկնարկել էր Ժնևում՝ հունվարի 29-ին, և այդ օրը տևել 7-8 ժամ, շարունակվել ամսի 30-ին: