31 հունվարի 2020 - 15:50 AMT
Huawei-ը վերջնականապես հրաժարվել է Google-ից

Huawei-ը մտադիր չէ վերադառնալ Google-ի ծառայություններին: Ամերիկյան կորպորացիայի ծառայություններից վերջնականապես հրաժարվելու մասին հայտարարել է ընկերության տարածաշրջանային մենեջեր Ֆրեդ Վենֆեյը:

Ըստ նրա, նույնիսկ եթե ԱՄՆ-ն հանի ընկերությունից սահմանափակումները, միևնույն է ընկերությունն անկախ մոտեցում կորդեգրի սմարթֆոնների համար ծառայությունների ընտրության հարցում: Նա բացատրել է դա նրանով, որ Huawei-ը չի ցանկանում կրկին կախյալ վիճակում հայտնվել՝ նոր քաղաքական դիմակայության դեպքում, գրում է Lenta.ru-ն՝ Der Standart-ին հղումով:

Ըստ պարբերականի` դա նշանակում է, որ Huawei-ը կարող է ընդհանրապես հրաժարվել Google-ի ծառայություններից իր գաջեթներում:

2019-ի մայիսից կորպորացիան իրավունք չունի սմարթֆոններ վաճառել ներկառուցված Google Play, YouTube, Gmail ծրագրերով: Դեկտեմբերին Huawei-ը հայտարարել էր, որ մտադիր է այլընտրանք ստեղծել արգելված ծառայություններին: Մասնավորապես, ընկերությունը պայմանավորվել է Հնդկաստանի ծրագրավորողների հետ: Կորպորացիան մտադիր է յուրաքանչյուր տարածաշրջանի օգտատերերին, այդ թվում եվրոպացի, 100-150 առաջարկով փաթեթ ներկայացնել: