3 փետրվարի 2020 - 10:26 AMT
Սոթք-Քարվաճառը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են բոլոր մեքենաների համար

Փետրվարի 3-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների՝ փակ:

Սոթք-Քարվաճառը բոլորի համար դժվարանցանելի է:

Սարավան-«Զանգերը» բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների՝ դժվարանցանելի (մերկասառույց կա):

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։