Հայազգի Էնդի Սերքիսը BAFTA է ստացել կինոինդուստրիայում ավանդի համար

Հայազգի Էնդի Սերքիսը BAFTA է ստացել կինոինդուստրիայում ավանդի համար

PanARMENIAN.Net - Հայազգի դերասան Էնդի Սերքիսը (Սարգսյան), ով խաղում է «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարերում, Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի` BAFTA մրցանակ է ստացել կինոինդուստրիայում ավանդի համար:

Սերքիսին մրցանակը փոխանցել է լեգենդար դերասան Յան ՄակԿելլենը, ով նրա հետ միասին նկարահանվել է «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերում:

Փետրվարի 2-ին բրիտանական կինոակադեմիան հայտարարել է BAFTA մրցանակաբաշխության հաղթողների անունները:

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» դրաման։ Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոկեր» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմի համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---