3 փետրվարի 2020 - 12:55 AMT
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը որակական և քանակական մեծ աճ է գրանցել

Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019-ին աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ դրամ։ Նշված աճին զուգահեռ կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը` 3,8%-ից դառնալով 1,9%:

2019-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ դրամ:

Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019-ի արդյունքներով՝ Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 586 մլրդ դրամ:

2019-ի արդյունքներով Ամերիաբանկը նաև ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն է: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուի ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018-ի 21-ի փոխարեն: