Թուրքիայի զինուժը կորուստներ ունի սիրիական Իդլիբում![]() 3 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով Թուրքիայի զինուժը Իդլիբ նահանգում մարդկային կորուստներ է կրել: Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի 4 զինծառայող է զոհվել, իսկ 9 զինծառայող՝ վիրավորվել, գրում է Ermenihaber-ը: Նշվում է, որ թուրքական այդ զորախումբն Իդլիբ էր ուղարկվել բախումները կանխելու համար: Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իդլիբում վերջին զարգացումների մասին խոսելիս, մեղադրել էր Ռուսաստանին ձեռք բերված համաձայնությունները չպահպանելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |