ՄԱԿ. ՀՀ-ն՝ զբոսաշրջության ոլորտում ամենաարագ աճող երկրների 20-յակում![]() 4 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենաարագ աճող երկրների 20-յակում է, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության «միջազգային զբոսաշրջության բարոմետրը» հետազոտության մեջ: Մեր երկիրը 12-րդ հորիզոնականում է՝ 2019-ին զբոսաշրջության ոլորտում 14.4% աճով, գրում է The Independent-ը: Հարևան Թուրքիան և Ադրբեջանը ցուցակում համապատասխանաբար 13-րդն ու 17-րդն են՝ 14 և 11.4% աճով: Հայաստանից առաջ է Իրանը, որը 3-րդ հորիզոնականում է 27.9% աճով: Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմայում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով: Առաջին 10-յակում են նաև Ուզբեկստանը, Չերնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվներն ու Բահամյան կղզիները: Ըստ հետազոտության` 2019-ին աշխարհում արտասահմանյան ուղևորությունները հասել են 1.5 մլրդ-ի: Դա 4%-ով ավելի է, քան 2018-ին: Ամենաշատ այցելուներին ընդունել է Ֆրանսիան՝ ավելի քան 90 մլն զբոսաշրջիկ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |