Չինաստանի կարանտինի գոտուց ՀՀ ևս 1 քաղաքացի կտարհանվի![]() 4 փետրվարի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկա 1-2 օրում Հայաստանի ևս 1 քաղաքացի կտարհանվի: Կարանտինի գոտում գտնվող մյուս ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից, տեղեկացրել է ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը: Կարանտինի գոտում գտնվող ՀՀ 11 քաղաքացուց մեկն արդեն իսկ տարհանվել էր ՉԺՀ-ից: Սաֆարյանը նշել է, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում: Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել է ՀՀ մոտ 600 քաղաքացի, որոնց տվյալները ՀՀ դեսպանությունը գրանցել է: Հայերը բարձրացրել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը: ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ ՉԺՀ տարածքից վերջին 10 օրում Հայաստան է վերադարձել ՀՀ 200 մոտ քաղաքացի: ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ԱԳՆ-ն ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, բայց առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրներին: Դրանց շուտափույթ լուծումները քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում: Դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են այդ երկրում բնակվող օտարերկրացիներին: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |