«Գոլդեն Փելես» հյուրանոցի նոր աճուրդի օրը հայտնի է. Գինը 5%-ով նվազել է![]() 4 փետրվարի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի նոր աճուրդը կկայանա փետրվարի 21-ին՝ գինը նվազել է 5%-ով, ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջինը նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, բայց այն չէր կայացել՝ գնորդ չէր հայտնվել: Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան: «Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդից: Եթե այս դեպքում էլ աճուրդը չկայանա, ապա դարձյալ 5 տոկոսի չափով պետք է մեկնարկային գինը նվազի՝ ըստ կարգի»,- ասել է կոմիտեի նախագահը: Նախորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: 2019-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրաբերելու հարցին: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն. դրա 100 տոկոս բաժնետեր էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |