ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺՏՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - «Արմիմպորտ» ռուսաստանայն ընկերությունը օժտվել է ՌԴ-ում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի իրավասություններով: Այդպիսի որոշում է ընդունել այսօր ՀՀ կառավարությունը: «Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները գտնվում են զարգացման նոր փուլում, եւ երկրների միջեւ առկա է ապրանքաշրջանառության զգալի աճ, ինչով եւ պայմանավորված է ՌԴ-ում ՀՀ նոր առեւտրային ներկայացուցչության ստեղծման անհրաժեշտությունը»,- ասվել է կառավրության նիստի ընթացքում: Նշենք, որ «Արմիմպորտ» ընկերությունը կկառավարի հայկական արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնի գործունեությունը Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի տարածքում, որը կսկսի գործել ընթացիկ տարվա հոկտեմբերից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---