Արցախի նախագահի ընտրություններում «Հզոր միասնական հայրենիքը» կսատարի Մասիս Մայիլյանին![]() 5 փետրվարի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Հզոր միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար մարմինը որոշել է նախագահական ընտրություններում աջակցել թեկնածու Մասիս Մայիլյանին, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ «Մայիլյան – Նոր Արցախ» դաշինքին։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ՀՄՀԿ դիրքորոշումը պայմանավորված է Մայիլյանի ու նրա քաղաքական թիմի առաջադեմ գաղափարներով, երկրում արմատական-համակարգային բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ, պետական և դիվանագիտական աշխատանքի փորձառությամբ և անբասիր վարքով։ «Կուսակցությունը վճռական է ընտրություններից հետո Մայիլյանի քաղաքական հենարանը հանդիսացող ուժերի հետ միասին ըստ ամենայնի նպաստելու երկրում արմատական բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար: Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |