Վանեցյան. Քոչարյանի կալանավորումը սխալ է ընտրված![]() 6 փետրվարի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը սխալ է ընտրված: «Այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ ու նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ խափանման միջոցը վերանայվեր: Դա կնպաստեր լարվածության թուլացմանը որոշ շրջանակներում ու կնպաստեր գործի բացահայտմանը, իսկ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը, գրում է Aysor.am-ը։ Խոսելով քննվող գործի մասին՝ Վանեցյանն ասել է, որ չէր կոչի դա Ռոբերտ Քոչարյանի գործ: «Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս մենք հասկանում ենք, ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը», - ասել է նա։ Վանեցյանը նաև հարց է բարձրացրել՝ այսօր գործընթացը նպաստո՞ւմ է այդ սպանությունների բացահայտմանը, ապա պատասխանել. «Կարծում եմ՝ ոչ»։ Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանը հայտարարել է, որ սկսում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Նա նշել է, որ շատ մոտ ժամանակներս կուսակցություն է գրանցելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |