Չինաստանում բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից 6 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում երիտասարդ բժիշկը 10 օր անընդմեջ պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից: 28-ամյա Սուն Ինձեն աշխատում էր հիվանդանոցում, Հունան գավառում, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյին: Ինձեի պարտականությունների մեջ էր մտնում ճանապարհով անցնող մարդկանց ինքնազգացողությունը ստուգելը: Բժիշկը հունվարի 25-ից օրը 24 ժամ դրանով էր զբաղված, գրում է Lenta.ru-ն՝ The Mirror-ին հղումով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինձեն վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրն Ուհանում է, արդեն 2 շաբաթ կարանտինի մեջ է: Աղջիկն իրեն է մեղադրում, որ չի կարողացել հեռանալ Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի սատարել եղբորը դժվար պահին: Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Համաճարակից ամենամեծ մահացությունը գրանցվել է հենց Ուհանում: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |