Լարսը փակ է․ Ռուսական կողմում 60 մարդատար մեքենա է կուտակվել![]() 8 փետրվարի 2020 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին՝ ժամը 10:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է: Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում 940 բեռնատար է կուտակվել, 60 մարդատար, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |