Ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է «Արեւելյան գործընկերություն» ծրագիր մտնելու ճանապարհին 2 դեկտեմբերի 2008 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիր մտնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խնդիր է լինելու, ուստի Եվրամիությունը պատրաստվում է ակտիվացնել իր գործողությունները այդ հակամարտության լուծման գործում, հայտնել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ալան Վադդամսը: Այդ օգնությունը, Վադդամսի խոսքերով, չի գործելու ԵԱՀԿ Մինսկի խմբին հակառակ կամ զուգահեռ: «Այն ուղղված է լինելու այն բանին, որպեսզի օժանդակի Մինսկի խմբի ակտիվությանը` առանց համանախագահ երկրների հետ մրցակցելու»,- ասել է Վադդամսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:Եվրահանձնաժողովը ծրագրում է առաջարկել մոտակա տարիների ընթացքում ստորագրել համաձայնագրեր հետխորհրդային վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ասոցիացման մասին եւ ճանաչել «այդ երկրների եվրոպական նույնությունն ու ձգտումը»: Այդ մասին ասվում է Արեւելյան գործընկերության առնչությամբ Եվրահանձնաժողովի քոմյունիքե նախագծում: Այդ նախագծում նշվում է, որ ասոցիացիայի մասին նոր համաձայնագրերը, որոնք նմանվելու են նախքան 2004թ. ԵՄ ընդլայնումը Լեհաստանի եւ Լիտվայի հետ կնքված փաստաթղթերին, միեւնույն ժամանակ չեն պարունակելու ապագայում Եվրամիությանը միանալու խոստումներ: Դեկտեմբերի 3-ին Եվրոպական հանձնաժողովը պետք է Արեւելյան գործընկերությանը պաշտոնական կարգավիճակ հաղորդի: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |