Մնացականյան. Ադրբեջանը ՀՀ և Արցախի հասցեին շինծու մեղադրանքներ է հնչեցրել![]() 11 փետրվարի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին՝ դրանք ամբողջովին հերքվում են: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին: Մամեդյարովը համաժողովում հայտարարել է, թե Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկել տարածքը և դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար: Մնացականյանի խոսքով՝ Արցախի տարածքն ամբողջովին ԱՀ իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո է, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի ղեկավարությունը մշտապես բաց է միջազգային գործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: «Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործ նախարարը: Ըստ Մնացականյանի՝ Հայաստանի կառավարությունը շարունակաբար գործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովը 2016-ին էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |