The Sun. Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»![]() 12 փետրվարի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ խաղում է իտալական «Ռոմայում», կվերադառնա Լոնդոնի «Արսենալ», գրում է բրիտանական The Sun-ը: Ըստ թերթի՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարվել է Մխիթարյանի պայմանագիրը գնելու մտադրությունից: Անգլիական ակումբը ցանկանում է 31-ամյա կիսապաշտպանի համար ավելի քան 20 մլն եվրո ստանալ, բայց «գայլերը» պատրաստ չեն նման զգալի ծախսերի: Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը խաղաշրջանի մեծ մասին չի մասնակցել վնասվածքի պատճառով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |