Ապրիլի 24-ին Վերսալում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ կլինի![]() 11 փետրվարի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կլինի: Ըստ Վերսալի թագավորական տաճարի կայքի այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»: Երեք վիրտուոզ արտիստ կհնչեցնեն Հայաստանի դասական երաժշտությունը՝ այդ խորհրդանշական պահին «միավորելով հիշողությունն ու կյանքի ուժը»: Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղածագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում եղել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1915-1916թթ.: Դրա արդյունքում զոհվել է 1.5 մլն հայ: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում մարդկության դեմ ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |