Խաշմանյանը լքել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը![]() 12 փետրվարի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Աբրահամ Խաշմանյանը հեռանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիան և Խաշմանյանը որոշել են երկկողմ դադարեցնել պայմանագիրը: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն մաղթել մարզչական հետագա կարիերայում: Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը: Մինչ այդ Խաշմանյանը «Արարատի» գլխավոր մարզիչն էր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |