ՀՀ-ն Բեռլինալեի կինոշուկայում առաջին անգամ իր տաղավարը կունենա![]() 12 փետրվարի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2020-ին առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա Բեռլինալեի շրջանակում անցկացվող՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Փետրվարի 20-27-ը կայանալիք Բեռլինալեի շրջանակում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, մանրամասնել է տաղավարի աշխատանքների մասին։ Ըստ նրա՝ տաղավարը հնարավորություն կտա հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն)։ Հատուկ Բեռլինալեի կինոշուկայի համար՝ Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որում ներկայացված են բոլոր այն կինոգործիչները, ովքեր նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր՝ արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։ Հայկական տաղավարը գտնվելու է Մարիոթ հյուրանոցում, համար 125 տաղավարում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |