Արսեն Հարությունյանը՝ ազատ ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր![]() 17 փետրվարի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) երրորդ տեղն է գրավել և արժանացել բրոնզի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվել: Ըստ ՀԱՕԿ-ի՝ կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի արդեն հնգակի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ում դարձել էր ոսկե մեդալակիր: Գևորգ Ղարիբյանը նույնպես ոսկի էր նվաճել, իսկ Կարեն Ասլանյանը՝ ԵԱ երրորդ մրցանակակիր էր հռչակվել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |