ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱԽ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻՎՈՐԱՎՍԾ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի կոմունիստական ուղղվածության վեց կուսակցություններ ստեղծել են Միավորված կոմունիստական կուսակցություն (ՄԿԿ): Նոր կազմակերպությանը անդամակցում են` Աշխատավոր միություն, Հայաստանի աշխատանքային կոմունիստական կուսակցություն, Հայաստանի կոմունիստների միություն, Հայաստանի ինտելեկտուալների կուսակցություն, Մարքսիստական կուսակցություն, Նորացված կոմկուս: Ինչպես այսօր լրագրողներին է հայտնել Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանը, նոր միությունը, առաջնորդվելով մարքսիզմ-լենինիզմի ուսմունքով, մտադիր է վերականգնել կոմունիզմի հեղինակությունը Հայաստանում: Նրա խոսքերով, ՄԿԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն: Նշենք, որ Հայաստանի Կոմկուսը, որը գործում է 1920 թվականից, չի մտել այդ միավորման մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---