ՀԺԿ. ՍԴ շուրջ իրավիճակը հանրաքվեով պետք է հանգուցալուծվի![]() 17 փետրվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակացությունը նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է Ազգային ժողովի ներկայացրած սահմանադրական փոփոխության առաջարկին: Հանրաքվեն ՀՀ-ում կկայանա ապրիլի 5-ին, փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ «Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը կոչ էր արել անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն և դիմել էր քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը՝ հորդորելով միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |