Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ![]() 18 փետրվարի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և արդյոք հայտնաբերվել են մեղավորները: Տրապիզոնում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած անհայտ անձիք պղծել են «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչն ու այրել այն հենց գերեզմանի կողքին: Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել: Պատգամավորը հարց է հղել նաև այն մասին, թե արդյոք Տրապիզոնում քրիստոնյաների գերեզմանների վրա մինչ այժմ տեղի ունեցած հարձակումների համար որևէ մեկը հայտնաբերվել ու պատժվել է, գրում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի և կաթոլիկ հոգևորկան հայր Սանտորոյի սպանություններն իրականացրել են Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդվող հանցավոր խմբերը, ու հարցրել՝ արդյո՞ք նշյալ ոստիկանական բաժանմունքում այդպիսի ցանց կա: Քրիստոնյաների դեմ ուղղված նաև այլ սադրանքներ են եղել Տրապիզոնում՝ նույն անձի հուղարկավորության ժամանակ ու դրանից առաջ: Եկեղեցուց ոչ հեռու գտնվող քրիստոնեական գերեզմանատուն է եկել դիմակավոր մի անձ և փորձել գողանալ այնտեղ բերված խաչը, բայց չի հաջողել: Հուղարկավորության ժամանակ էլ մի քանի հոգուց բաղկացած մի խումբ է հայտնվել, բարձրաձայն արտաբերել «Ալլահ աքբար» արտահայտությունը ու սկսել մահմեդական աղոթք վանկարկել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |