Զոհրաբյան. ԳՇ պետի հետ հանդիպումն արդյունավետ և ինֆորմատիվ էր![]() 18 փետրվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ կայացած հանդիպումը բավականին արդյունավետ և ինֆորմատիվ էր, ասել է ԱԺ մարդու իրավուքնների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Բազմաթիվ մտահոգություններ, որ ունեինք թե որպես պատգամավոր, թե որպես քաղաքացի, ստացան անաչառ պատասխաններ։ Մենք շատ գործ ունենք անելու որպես օրենսդիր։ Ունեցանք հստակ պայմանավորվածություններ ԶՈւ գլխավոր շտաբի հետ համատեղ աշխատելու», - ասել է բանախոսը, տեղեկացնում է Aysor.am-ը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հավելել է, որ քննարկված հարցերը գաղտնիության մեծ տեսակարար կշիռ են պարունակում։ «Պետք է ելնենք նրանից, որ փետրվարին Զինված ուժերում տեղի ունեցածը մեզ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար։ Այսօր բանակը չպետք է թիրախավորել, բոլորը պետք է լինեն բանակի կողքին», - ասել է նա։ Ազգային ժողով էր հրավիրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Փակ աշխատանքային հանդիպման նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: Հանդիպումն ընթացել է փակ ռեժիմով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |