Էստոնիայի հետախուզություն. ՌԴ-ն դեռևս ստիպված է հանդուրժել ՀՀ ներքաղաքական դասավորումը19 փետրվարի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Ռուսաստանի հետ զուսպ են, բայց ՌԴ-ն ստիպված է հանդուրժել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին ասվում է Էստոնիայի Արտաքին հետախուզության դեպարտամենտի «Միջազգային անվտանգությունն ու Էստոնիան» 2020-ի զեկույցում: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները՝ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին և ներքին գործերին: «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, որոնք այդ հակամարտության հանգուցալուծման բանալի են համարում Մոսկվային: Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ՌԴ քաղաքական և ռազմական աջակցության պահպանումը, առանց որի դժվար կլիներ ապահովել Ղարաբաղի հայերի պաշտպանությունը»,-ասվում է զեկույցում: Էստոնիայի Արտաքին հետախուզության ծառայությունում պնդում են՝ քանի որ Փաշինյանի կառավարությունը չի փլուզվել, Ռուսաստանը ստիպված է որոշ ժամանակ հանդուրժել 2018-ից հետո ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: «Դեռևս պահպանվում է լարվածությունը նախկին վերնախավի և նոր կառավարության միջև, Փաշինյանի աջակցությունը ժողովրդի կողմից՝ նույնպես: Լուրջ քաղաքական մրցակիցներ Փաշինյանը չունի: Հայաստանի տնտեսությունը նույնպես չի փլուզվել: Փոխարենն այն աճի լավ դինամիկա է գրանցում, իսկ պետական եկամուտները փաստացի ավելացել են»,- ասվում է զեկույցում: «Չնայած Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս որպես կառուցողական և կարգավորմանը միտված միջնորդ, այն իրականում շահագրգռված չէ այդ հակամարտության հանգուցալուծման մեջ: ՌԴ-ն նաև շահագրգռված չէ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ լինի: Առաջին սցենարը կզրկի Մոսկվային Հարավային Կովկասում իր ազդեցության գլխավոր լծակից: Իսկ լայնածավալ պատերազմի հետ կապված ռիսկերը չափազանց մեծ են ու անկանխատեսելի»,- ասվում է էստոնական հետախուզության զեկույցում: Էստոնիայում է գտնվում ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության խոշորագույն կենտրոնը, որի աշխատանքին մասնակցում է մոտ 30 երկիր: Ստորաբաժանումը հիմնվել է 2008-ին. էստոնական կողմի նախաձեռնությամբ՝ կապված ՌԴ հաքերների ենթադրյալ միջամտության հետ «բրոնզե զինվորի» շուրջ իրավիճակում: Էստոնիայի արտաքին հետախուզության դեպարտամենտն ամենամյա զեկույցներ է հրապարակում 2016-ից: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |